Փաշինյան. Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերին

Փաշինյան. Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնի իր լեգիտիմության գծերի վրա։ Այդ մասին նա խոսել է Տելեգրամում հրապարակված տեսանյութում:

«Երբ ասում ենք անվտանգություն, առաջինն ասում ենք բանակ։ Բանակը պետք է վերջում ասենք, որովհետև, երբ որ բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է և գործը բանակինն է։

Մենք ասում ենք, որ մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա։ Իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- ասել է նա:

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---