Վարչապետ․ Պատմական Հայաստանի տեսլականը մեզ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը և պահելու է ֆորպոստի կարգավիճակում

Վարչապետ․ Պատմական Հայաստանի տեսլականը մեզ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը և պահելու է ֆորպոստի կարգավիճակում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության 2023-ի ծրագրի կատարողականը, խոսել է պատմական ու իրական Հայաստանի մասին, որոնք, իր կարծիքով, ոչ միայն համատեղելի չեն, այլ նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Նա հավելել է, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»։

«Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում։ Իսկ ֆորպորստը ոչ սահմանների, ոչ ինքնիշխանության, ոչ անկախության, ոչ տարածքային ամբողջականության կարիք չունի։ Նա կարիք ունի միայն հովանավորության։ Անկախությունից ի վեր դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության մասին, քանի որ դա պետք է եղել պատմական Հայաստանին,՝ չնկատելով որ իրական Հայաստանի սահմանների, տարածքային ամբողջականության խախտելիությունն անխուսափելի դարձնող գործելաոճ ենք որդեգրել»,–ասել է նա։

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Պատմական ու իրական ՀՀ-ն համատեղելի չեն՝ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---