ԱԱԾ–ն՝ կեղծ լուրերի մասին․ Նախնական գնահատականով գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ

ԱԱԾ–ն՝ կեղծ լուրերի մասին․ Նախնական գնահատականով գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարծել Երևանի դպրոցներում իբր ծրագրվող ահաբեկչության մասին կեղծ տեղեկությունների վերաբերյալ՝ նշելով, որ այն տեղադրվել է նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել փակ օգտահաշվի կողմից։

«Ըստ նախնական գնահատականի, գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։

«Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@armeniaend ) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։

Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,–ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։

Ավելի վաղ համացանցում, հիմնականում Տելեգրամ ալիքներով, լուր էր տարածվում, ըստ որի երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։ԿԳՄՍ նախարարությունը նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածվող տեղեկության մասին հայտնել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել այն։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս ամենի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են կանգնած, որոնք զբաղվում են հիբրիդային, հոգեբանական հարձակումներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---