Քոչարյան. Ցեղասպանության զոհերի անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն![]() 15 ապրիլի 2024 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ «Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Քոչարյանի խոսքով` այդ գործընթացը դեռ տարիներ առաջ պետք է արված լիներ եկեղեցու, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի կառույցների, պետական բոլոր ինստիտուտների կողմից։ «Ցեղասպանության թանգարանում նկարներից բացի պետք է բոլորի անունները լինեն։ Եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ ու ավարտ։ Առջևում ապրիլի 24–ն է, պետք է հստակ իմանանք` 1.5 մլն է, թե 2 մլն»,– ասել է նա։ Պատգամավորը վստահեցրել է, որ քանի դեռ այդ արձանագրումը հայկական կողմը չի արել, Թուրքիան շարունակելու է հերքել իրողությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |