Առաջին կանադացի փորձագետը միացել է ՀՀ–ում ԵՄ առաքելությանը15 ապրիլի 2024 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի փորձագետը։ Այդ մասին ասվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Ուրախ ենք ողջունել առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ առաքելության կազմում։ Կանադան ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունն է, որն աջակցում է առաքելությանը։ Շնորհակալ ենք արժեքավոր համագործակցության համար»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12–ի ասուլիսում հայտարարել էր, որ չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |