Մարուքյան. Սա ծուղակ է` Թուրքիան ուզում է, որ Ցեղասպանության զոհերի հարցը քննարկման առարկա դառնա

Մարուքյան. Սա ծուղակ է` Թուրքիան ուզում է, որ Ցեղասպանության զոհերի հարցը քննարկման առարկա դառնա

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության 1.5 մլն զոհերի անունները գրանցելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, նշել է, որ դա ծուղակ է և Թուրքիայի ցանկությունն է։

«Սա ծուղակ է, դադարեցրեք այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա, ոչ թե դատապարտման։ Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից ավելի երկրներ, ԱՄՆ 50 նահագներ ճանաչել ու դատապարտել են Ցեղասպանության փաստը: Սա տաբու է»,-ասել է նա իր եթերում։

Նա կոչ է արել բոլոր շրջանակներին դադարեցնել Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող այս արատավոր դիսկուրսը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։

«Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---