Ցեղասպանագետ. Վախով եմ սպասում ապրիլի 24-ին ՀՀ վարչապետի հայտարարությանը![]() 16 ապրիլի 2024 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած այն թեզին, թե պետք է գրանցել Ցեղասպանության 1․5 մլն զոհերի անունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հիմա նույնիսկ վախով է սպասում ապրիլի 24-ին Հայաստանի վարչապետի հայտարարությանը։ Նա նշել է, որ ցեղասպանությունը զուտ շատ մարդկանց սպանություն չէ, այն գործողություն է՝ ուղղված որոշակի խմբի ոչնչացմանը և կապ չունի, քանի մարդ է սպանվում այդ գործողության ընթացքում՝ Բոսնիական Սրեբրինիցայի 7000 տղամարդու սպանությունը Արդարության միջազգային դատարանը որակել է որպես ցեղասպանություն։ «Անդրանիկ Քոչարյանը չգիտի մի բան, որը թվում է, թե այնքան պարզ մի գիտելիք պետք է լինի հայ մարդու համար։ Անցած տարի ապրիլի 24-ին հիմնականում խոսում էի Հայոց ցեղասպանության ժխտողականութան մասին, բայց մտքովս չէր անցնի, որ այս ժխտողական թեզերից մեկը հայկական դաշտ պետք է մտնի հենց հայերի ձեռքով։ Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որովհետև իրոք անկանխատեսելի է, չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»,–ասվում է գրառման մեջ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ «Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |