Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի

Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար։ Այդ մասին ասուլիսում ասել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար հայտ պատրաստելու նպատակով: Այս աշխատանքները մեկնարկել են, նախապատրաստական փուլի մեջ ենք, միջազգային փորձագետների հետ հանդիպումներ ենք ունենում։ Նախնական պայմանավորվածությամբ՝ անհրաժեշտ փաստաթղթերը կստորագրվեն մայիսի վերջին»,- մանրամասնել է նա։

Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան ընդունվել է Հաագայում (Նիդեռլանդներ) 1954 թվականի մայիսի 14-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության օբյեկտների զանգվածային ոչնչացման հետքերով և առաջին միջազգային պայմանագիրն է, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում ՝ նվիրված բացառապես զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---