Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք![]() 18 ապրիլի 2024 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, արձագանքելով Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարություններին, հիշեցրել է, որ մեզ համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա` sպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մեկնարկել է ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էին մեզ համոզում, որ, եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը դուրս գա Լեռնային Ղարաբաղի տարածքից, ապա սկանդինավյան խաղաղապահները կգան և Արցախի ժողովուրդը նրանց երաշխավորած անվտանգությամբ ապահով կապրի: Հիմա այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ ու ժողովուրդն էլ վերադառնա այնտեղ և ապրի անվտանգության այդ երաշխիքներով: Եթե այն մարդիկ, ովքեր գիշեր-ցերեկ բարձրաձայնում էին ռուս խաղապահների պարտադիր դուրս բերման և սկանդինավյան խաղապահների փրկչական առաքելության մասին, հիմա անձամբ դուրս չգան և այդ հարցով չզբաղվեն, ուրեմն ստիպված եմ լինելու անուններով դիմել նրանց: Ավելի լավ է, ինքներդ նախաձեռնեք ու կյանքի կոչեք ձեր խոստումները»,–ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։ Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |