Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը

Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը

PanARMENIAN.Net - Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը և այս տարի կգնի մոտ 36,000 տ խաղող` յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց վճարելով 140 դրամ։ Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Կախված եղանակային պայմաններից, խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից՝ խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ: Հետևելով իր քաղաքականությանը՝ Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և համաձայն կանոնակարգված ժամանակացույցի՝ խաղողագործների համար ստեղծելով մատակարարման հնարավորինս հարմարավետ պայմաններ:

Մատակարարված խաղողի դիմաց վճարումները կիրականացվեն խաղողն ընդունելուց հետո 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարը ընկերության կողմից խաղողագործների համար հատուկ բացված բանկային հաշվին փոխանցման եղանակով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---