Լեռնային հատվածներում փլուզումներ են. Վարորդներին հորդորում են ուշադիր լինել

Լեռնային հատվածներում փլուզումներ են. Վարորդներին հորդորում են ուշադիր լինել

PanARMENIAN.Net - Անձրևից գրունտը գերխոնավանում է, ինչի պատճառով էլ տեղի են ունենում փլվածքներ կամ քարաթափումներ

Մ-2 միջպետական ճանապարհի 234-րդ կմ-ում՝ Լծեն-Տաթև հատվածում կատարվում են փլվածքի մաքրման աշխատանքներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վերջին օրերին առատ տեղումների հետևանքով հանրապետության լեռնային հատվածներում արձանագրվում են փլուզումներ։ Անձրևից գրունտը գերխոնավանում է, ինչի պատճառով էլ տեղի են ունենում փլվածքներ կամ քարաթափումներ։

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր։ Ճանապարհաշինարարները իրականացնում են ուժեղացված հերթապահություն։

Մ-2-ի նշված հատվածի փակ լինելու պատճառով երթևեկությունն այս պահին իրականացվում է Տաթև-Շինուհայր-Գորիս-Սիսիան ճանապարհով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---