Մհեր Գրիգորյանը տավուշցիների ներկայացուցիչների հետ կհանդիպի Երևանում

Մհեր Գրիգորյանը տավուշցիների ներկայացուցիչների հետ կհանդիպի Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել տավուշցիների հետ հանդիպելուց, Տավուշի մարզի ներկայացուցիչներն իրենք են գալու Երևան։ Այդ մասին ասել է փոխվարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Անի Բաբայանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է տավուշցիների հետ հանդիպումից։

«Սկզբում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել կառավարության շենքում»,- ասել է Բաբայանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարները, ինչպես նաև մի քանի գյուղացիներ։ Տեղեկությունը հայտնել է ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը (նա Տավուշի մարզպետի եղբայրն է), հայտնում է Sputnik Արմենիան։

«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մի քանի գյուղացիներ պետք է ներկայացնեն կադաստրի վկայականով իրենց պատկանող հողերի վկայականները, որոնք, ըստ խոսակցության, կանցնեն մյուս (ադրբեջանական) կողմին»,–ասել է նա։

Ղալումյանը վստահ է, որ պետք է լուծում գտնել, որը, սակայն, իր տիրույթում չէ, այլ սահմանազատման հանձնաժողովի։

Ավելի վաղ Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ապրիլի 22–ին ժամը 18։00–ին Տավուշի մարզի 4 համայնքների ղեկավարները կհանդիպեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ինչից հետո միայն կորոշվեն հետագա քայլերը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---