Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան22 ապրիլի 2024 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է Արցախյան առաջին պատերազմին՝ նշելով, որ ՀՀ-ն դրա վերաբերյալ իր տեսլականը ներկայացրել է դատական փաստաթղթերում։ Կիրակոսյանը նշել է նաև, որ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմի իրականացրած ռասակայան խտրականության արդյունքում բազմաթիվ հայկական գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացել են։ Նույն քաղաքականության արդյունքում նվազել է Նախիջևանում հայկական բնակչության թիվը, այնուհետև՝ իսպառ վերացել, հայտնում է Factor.am-ը։ Նա նշել է՝ Արցախյան առաջին պատերազմն անխոս ողբերգություն էր, որը տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման արդյունքում։ Ըստ նրա՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հետևել են 1994 թվականին Բիշքեկում կնքված անժամկետ զինադադարի պայմաններին, որը հետագայում հաստատվել է Մինսկի խմբի կողմից, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը պատերազմի ավարտից հետո ավելի է սաստկացրել ռասայական խտրականությունը, մերժել ՄԱԿ-ի հասանելիությունը տարածաշրջան, բազմաթիվ անգամներ խախտել է զինադադարի պայմանագիրը, այդ թվում՝ սկսելով Արցախյան երկրորդ պատերազմը, Հայաստանի ներկայացուցիչը նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ։ Ապրիլի 22-26-ը Հայաստանի դեմ ներկայացրած ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային Կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր լսումներ են ընթանում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |