Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել

Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել, հայտնում է Panorama.am-ը։

«Ես Հայաստանից գնացող չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:

Նա նաև հայտնել է, որ 1991-94 թվականներին ապրել է Արցախում և վիրավորվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---