Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից![]() 25 ապրիլի 2024 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հեռանա Կովկասից, քանի որ գտնվում է այդ տարածաշրջանում։ Այդ մասին նա ասել է СОР29–ի թեմայով միջազգային համաժողովում։ «Կարծում եմ՝ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն ՌԴ հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Կարծում եմ, որ Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։ Նա այդ մասին ասել է Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Բայկալ-ամուրյան մայրուղու վետերան շինարարների հետ հանդիպմանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |