Հայաստանում տեղի կունենա «Դեպի կրթություն բոլորի համար» գիտագործնական համաժողովը:

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համլսարանը (ՀՊՄՀ), «Առաքելություն Արեւելք» միջազգաին բարեգործական եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անց են կացնելու «Դեպի կրթություն բոլորի համար» գիտագործնական համաժողովը:



Բացման խոսքով ելույթ կունենան ՀՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, «Առաքելություն Արեւելք» կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը: Այնուհետեւ Աբերդինի համալսարանի դասախոսներ Լանի Ֆլորիանը եւ Մարթին Րաուզը կներկայացնեն ուսուցիչների կրթության ռե‎ֆորմների միջազգային փորձը:



«Ինտեգրումից դեպի ներառում» թեմայով ելույթ կունենա ՀՊՄՀ նախադպրողական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Սպարտակ Փալիկյանը: ՀՊՄՀ հատուկ կրթության ամբիոնի վարիչ Զաբելլա Զոհրաբյան եւ առարկայան կուրսերը վերանայող դասախոսները ելույթներ կունենան «Դպրոցի փորձի արտացոլումը համալսարանի տեսության մեջ» թեմայով: «Տեսությունից դեպի պրակտիկա դպրոցներ» թեմայով ելույթներ կունենան նաեւ ուսանողները:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---