«Ամերիաբանկը» տրամադրելու է գյուղատնտեսական վարկեր

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամ «Ամերիաբանկին» տրամադրել է գյուղատնտեսության ֆինանսավորման վարկեր, հաղորդում է բանկի մարկետինգի բաժինը:



Հիմնադրամը նպատակ ունի աջակցելու գյուղական տնտեսությունների զարգացմանը` գյուղատնտեսությանն ուղղակիորեն առնչվող ցանկացած գործունեություն ֆինանսավորելու եւ գյուղատնտեսության կարեւորագույն խնդիրների ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելու միջոցով:



Վարկերից կարող են օգտվել Հայաստանի բոլոր մարզերը, բացառությամբ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի,որոնք ներգրավված են «Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ծրագրի մեջ:



Վարկերը տրամադրվում են 300 հազ. դրամից մինչեւ 10.5 մլն դրամի չափով, 2-7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչեւ 12% տոկոսադրույքով:



«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---