Լեռնային Ղարաբաղում կբացվի նոր ֆուտբոլային մարզադպրոց

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում լուրջ աշխատանքներ են ծրագրվում ֆուտբոլի զարգացման նպատակով: Այդ գործում ԼՂՀ-ին մեծ օգնություն է ցուցաբերելու նաեւ ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր` ԼՂՀ կատարած այցի ընթացքում կազմվել են որոշակի ծրագրեր, որոնց համաձայն ԼՂՀ-ում կբացվի նոր ֆուտբոլային մարզադպրոց, ինչպես նաեւ կկառուցվեն երկու նոր մարզադաշտեր:



«Վերջին ամսվա ընթացքում ես եղա ոչ միայն Հայաստանի մարզերում, այլեւ Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ ես հանդիպեցի ինչպես նախագահ Բակո Սահակյանի, այնպես էլ Ազգային հավաքականի նախագահ Աշոտ Գուլյանի հետ: Անկեղծ ասած` ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը բաժին մեղք ունի, որ Ղարաբաղում ֆուտբոլը հարկի մակարդակում չի: Մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է օգնենք Ղարաբաղին ֆուտբոլի զարգացման գործում. դա բարոյական տեսակետից: Ղարաբաղում մենք քննարկեցինք ֆուտբոլի զարգացման հարցերը, եւ ես առաջարկեցի այնտեղ ԼՂՀ ֆուտբոլի առաջնություն ստեղծ, որը կօգնի ոտքի հանելու ֆուտբոլային ինֆրակառույցները: Առաջին օգնությունն արդեն ցուցաբերվել է` ինչպես ֆինանսական, այնպես էլ ֆուտբոլային ատրրիբուտիկայով ապահովելու տեսակետից: Նախատեսված ծրագրի համաձայն այնտեղ արդեն երկու մարզադաշտերի շինարարական աշխատանքներ են ընթանում: Ծրագրվում է նաեւ ֆուտբոլային մարզադպրոց բացել Ստեփանակերտում»,- ասել է ՀՖՖ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---