Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել

Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկում մեկնարկել է «Փոխարկի՛ր և փոխանցի՛ր» ակցիան, որի շրջանակում մինչև մայիսի 31-ը սահմանվել է SWIFT համակարգի միջոցով փոխանցումների հատուկ սակագին՝ 1000 դրամ՝ ՌԴ ռուբլով և 5000 դրամ՝ ԱՄԷ դիրհամով, վրացական լարիով, չինական յուանով և այլ արժույթներով փոխանցումների համար։

Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում, ապա SWIFT համակարգով միջազգային փոխանցում առնվազն փոխարկված գումարի չափով։ Սակագինը գործում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, Ռուսաստան, Չինաստան և այլ ուղղություններով OUR տարբերակով դրամական փոխանցումների համար։

Միջազգային փոխանցումներ կարելի է կատարել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերում։

Հավելյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական կայք։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---