A/H1N1 գրիպով հիվանդանալու դեպքեր են գրանցվել աշխարհի 30 երկրներում

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված A/H1N1 գրիպով հիվանդացության դեպքերը շարունակում են ավելանալ եւ մայիսի 11-ի դրությամբ հասել են 4694-ի: Մահացու դեպքերի քանակը հասել է 53-ի: Նոր հարուցիչը շարունակում է իր երթը Եվրոպայում:



Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը, հարուցիչը շարունակում է տարածվել Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում: Մեքսիկայում գրանցվել է 1626 լաբորատոր կերպով հաստատված հիվանդության դեպք, որոնցից 48-ը մահացել են: ԱՄՆ-ում հարուցիչով 2532 մարդ է վարակվել, որոնցից 3 մահացել են: Մեկական մահացու դեպք է գրանցվել Կանադայում եւ Կոստա Ռիկայում: Կանադայում հարցուչիով վարակվել է 214 մարդ:



Առանց մահացու դեպքերի լաբորատոր կերպով հաստատված հիվանդության մասին հաղորդագրություններ են ստացվել` Ավստրալիայից (1), Ավստրիայից (1), Արգենտինայից (1), Բրազիլիայից (8), Գվատեմալայից (1), Գերմանիայից (11), Դանիայից (1), Իսրայելից (7), Իռլանդիայից (1), Իսպանիայից (95), Իտալիայից (9), Չինաստանից (2, այդ թվում մեկը` Հոնգկոնգում, մեկը` Չինաստանի մայրցամաքային մասում), Կոլումբիայում (3), Նիդերլանդներում (3), Նոր Զելանդիայում (7), Նորվեգիայում (2), Պանամայում (15), Լեհաստանում (1), Պորտուգալիայում (1), Կորեայի Հանրապետությունում (3), Սալվադորում (4), Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում (47), Ֆրանսիայում (13), Շվեդիայում (2), Շվեյցարիայում (1) եւ Ճապոնիայում (4), հաղորդում է «Մինպրոմը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---