ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր![]() 17 մայիսի 2024 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակմանը հայտարարել է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: «Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն: Ուստի հորդորում ենք ԶԼՄ-ներին հիմնազուրկ և մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ չտարածել, զերծ մնալ զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու գործելաոճից»,–ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |