Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը

Մետրոյում հիմնովին փոխարինվում  են վճարային համակարգերը

PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը։

«Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում արդեն տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։

Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15,743 ուղևոր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---