Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել

Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են անձրևներից հետո նման աննախադեպ քանակի փոսեր ավելացել քաղաքում և ինչու են ասֆալտի հետ կապված խնդիրներ առաջանում։

Նախորդ շաբաթ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներ ջրով էին լցվել։ Եղանակային պայմանների պատճառով մի շարք փոսեր են ավելացել։

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը պատասխանել է, որ ունեցել են նախնական փոսալցման ծրագիր, որը նախատեսված էր ըստ քմ–ների, բայց, հաշվի առնելով եղանակային պայմանները, աշխատանքային օրերը սահմանափակ են եղել։

«Դա հանգեցրել է նրան, որ մենք ունեցանք ավելի մեծ չափերի փոսեր։ Հայտնվեցին նաև նոր փոսեր, որոնք գույքագրման ժամանակ այլևս չունեինք»,– ասել է Հարությունյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Հենց որ եղանակային պայմանները թույլ տվեցին, Երևանում սկսեցինք փոսային նորոգման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է 104.000 քմ նորոգման աշխատանքներ ծավալել, որից 75,000 քմ–ն այս պահին արդեն իսկ արված է։ Հաշվի առնելով այս տարվա եղանակային պայմանները, այն է` անձրևները, այնուամենայնիվ, փոսերի խնդիր ունենք։ Այս խնդիրն առկա է մասնավորապես Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջաններում, փոսերն այստեղ գույքագրված են, բայց ծավալները դեռ հաշվարկված չեն։ Այս գիշերվանից սկսվել են փոսալցման աշխատանքները և այսօր էլ կշարունակվեն»,– ասել է պաշտոնյան։

Հարությունյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրել է հանձնարական տալ, որպեսզի կարողանան մեկ անձի սկզբունքով ասֆալտապատման աշխատանքների պայմանագիր կնքել այն վարչական շրջանների հետ, որտեղ ծավալների հաշվարկն ավարտվել է։

Նրա խոսքով` Երևանում փոսալցման աշխատանքներն ավարտելուց հետո նախատեսված է նաև ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր իրականացնել, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---