Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում![]() 23 մայիսի 2024 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին»: Այս գործակցությամբ Ակբա բանկը հնարավորություն կտա Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին ներմուծում կատարելու նպատակով օգտվել բանկի առևտրի ֆինանսավորման գործիքներից՝ միաժամանակ զարգացնելով սեփական բիզնեսը համաշխարհային՝ հատկապես եվրոպական և ասիական շուկաներում։ «Մենք ուրախ ենք, որ Ակբա բանկը այսօր միանում է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրին»: Այս համագործակցությամբ մենք կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար»,-նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ «Մենք ոգևորված ենք Ակբա բանկի հետ համագործակցությամբ: Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընգծում է մեր նվիրվածությունն ու ջանքերը համաշխարհային առևտրի և տնտեսության աճի ուղղությամբ։ Սա անչափ կարևոր է Հայաստանում ՓՄՁ-ների տնտեսական աճն ու կայունությունը ապահովելու համար»,- նշել է Ասիական զարգացման բանկի Մասնավոր հատվածի գործառնությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սյուզան Գաբուրին։ «Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է։ Լինելով երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը և կարևորելով ՓՄՁ-ների վարկավորումը Ակբա բանկը մշտապես աջակցել է կայուն, նորարար և մրցունակ տնտեսության կառուցմանը»,-նշել է Ասիական զարգացման բանկի Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի տնօրեն Սթիվեն Բեքը: Ասիական Զարգացման բանկը հիմնադրվել է 1966 թվականին։ Հիմնադրման օրվանից հավատարիմ եղել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանն ու կայուն զարգացմանը՝ մշտապես շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր ջանքերը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |