Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք![]() 28 մայիսի 2024 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ակտիվ գործողությունները սկսվելու են մայիսի 29–ի առավոտյան ժամը 08։00-ից։ Սարդարապատի հուշահամալիրից ավտոերթով Հանրապետություն հրապարակ հասնելուց հետո այդ մասին հայտարարել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում. անելիք ունենք։ Այլևս չենք տարածվելու, որովհետև մեր գործողությունները լինելու են միասին»,- նշել է սրբազանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել, որովհետև երբ հայտարարում են, իրենցից առաջ տեղում են հայտնվում «дети» գրառմամբ ավտոբուսով ոստիկանները։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ մայիսի լույս 28–ի գիշերն անցկացրել է Սարդարապատում: Առաջին Հանրապետության տոնի առթիվ իր ելույթում Բագրատ սրբազանն ասել է, որ այստեղ պետք է լիներ Հայաստանի կառավարության ղեկավարը, բայց այստեղ չէ։ Նա նշել է, որ ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |