Ռուս-վրացական հարաբերությունների ջերմացումը կհանգեցնի Վերին Լարս ՀԱԿ-ի բացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Վերին Լարս հսկիչ անցումային կետի բացման հույս ունի: «Այդ ՀԱԿ-ում վերականգնողական աշխատանքներն արդեն 2-3 տարի են տեւում, եւ այսօր դա միայն քաղաքական խնդիր է»,- երեքշաբթի Երեւանում լրագրողներին հայտնել է նախարարը:



Դրա հետ կապված` Սարգսյանը նշեց, որ Վերին Լարս ՀԱԿ-ի բացումը կախված է ռուս-վրացական հարարբերությունների կարգավորումից: «Հուսով եմ, որ մոտ ժամանակները Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները կջերմանան եւ կորոշվի, թե ինչն է շահավետ տարածաշրջանի երկրների համար, այդ թվում եւ Հայաստանի»,- ավելացրել է նա:



«Վերին Լարսն» ընկած է Վլադիկովկասից 38 կմ հարավ Ռազմավրացական ճանապարհով եւ համարվում է Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանի միջեւ միակ ՄԱԿԿ-ը, որը վերանորոգման համար փակվել էր 2006-ի հուլիսին: «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցումային կետի (ՄԱԱԿ) կառուցման ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---