Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում

Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Արտաքին գործերի նախարարությունն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։

«Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- ասված է հայտարարության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պահանջել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իջնի և պատասխանի Ադրբեջանից և Թուրքիայից հնչող հայտարարություններին։, իսկ եթե չիջնի, ցուցարարները կմտնեն շենք նրան հանդիպելու։ Այժմ ակցիայի մասնակիցները փորձում են մտնել ԱԳՆ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---