Մայիսի 31-ին Հայաստանն առաջին քայլն է արել քաղաքական բարեփոխումների ճանապարհին12 մայիսի 2009 - 20:59 AMT PanARMENIAN.Net - «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ընդունումը եւ վերջինիս հիման վրա մայիսի 31-ին կայացած ընտրությունները քաղաքական բարեփոխումների առաջին քայլն են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով, քաղաքական բարեփոխումների հերթական փուլում անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստաի ողջ տարածքում միաժամանակ անցկացվեն: «Քաղաքական բարեփոխումներն ուղղորդված են նրան, որպեսզի Հայաստանն ուժեղ կուսակցություններ ունենա: Եթե որեւէ համայնքում կուսակցությունը ստանձնում է պարտավորություններ եւ հաջողության է հասնում, նշանակում է այն մեծ հավակնություններ կարող է ունենալ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե կուսակցությունը, որոշակի պարտավորություններ ստանձնելով այդ համայնքի Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ), հաջողության չի հասնում, ապա քիչ հավանական է, որ այն ձայներ ստանա հաջորդ խորհրդարանական ընտրություններում», - նշել է պատգամավորը:Դրա հետ մեկտեղ, Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ քաղաքականությունը երկար ժամանակ չի կարող միաբեւեռ լինել, եթե հաղթում է մեկ կուսակցությունը: «Գալիս է մի պահ, երբ բեւեռները սկսում են փոխվել: ՏԻՄ-ի նման նմուշը թույլ է տալիս պարբերական փոփոխությունների կատարում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երեւանում բնակվում է երկրի բնակչության մեծ մասը», - ասել է Հարությունյանը, ավելացնելով, որ չի ցանկանում լավատես լինել եւ փայլուն արդյունքներ ակնկալելն հանրապետականներից Երեւանի ավագանիների խորհրդի ընտրություններում: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |