Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի![]() 7 հունիսի 2024 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տավուշի մարզի սահմանազատված տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները։ «Դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր։ 3-րդ բանակային կորպուսը, բնականաբար, գոյություն ունի, բայց իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է։ «Վերջին շրջանում և, առհասարակ, չափից ավելի բաց, չափից ավելի թափանցիկ ենք։ Բոլոր տեսակի տվյալները տրամադրվում են, հանրությունը դրա մասին իրազեկվում է»,–հավելել է փոխնախարարը։ Մայիսի 24-ից ՀՀ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են ՀՀպետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |