Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա![]() 7 հունիսի 2024 - 18:48 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը միջազգային ԶԼՄ-ների հետ ասուլիսում ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ։ Նա հավելել է, որ Երևանը և Մոսկվան նոր, խորը երկխոսության կարիք ունեն, հայտնում է Sputnik Արմենիան։ «ՀՀ–ն պայմանագրային իրավահարաբերություններ ունի ՌԴ–ի հետ։ Թեև այդ հարաբերություններն այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ էապես խաթարված են։ Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակի»,- նշել է նա։ Սրբազանը նշել է, որ հայ ազգը պետք է պատրաստ լինի լուծել բոլոր այդ հարցերը փոխըմբռնման և երկխոսության ձևով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |