Սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանն էապես չի փոխվի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hունիսի 17-ին, 19-20-ին, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում hունիսի 17-ին, 19-20-ին, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին և 21-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---