Դիմակներով ոստիկանները մտել են Արցախի ներկայացուցչություն և առգրավել Շահրամանյանի ծառայողական մեքենան21 հունիսի 2024 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության դիմակավորված աշխատակիցները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի երկաթյա դարպասները և մուտք գործել տարածք։ Հատուկ ծառայության աշխատակիցները շենքի տարածքում գտնվող Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան կապարակնքել և առգրավել են։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք՝ նախաքննական գործի շրջանակներում քննչական գործողություններ իրականացնելու համար, հայտնում է Factor.am-ը։ «Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, նախաքննական գաղտնիք է»,- նշել է Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ ոստիկանների գործողություներն իրավաչափ են: Փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց առգրավման կամ քննչական գործողություններ իրականացնելու մասին որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ «Ոչ մի թուղթ չեն ներկայացրել Արցախի ներկայացուցչություն ներխուժելու համար, ո՛չ բռնի ուժ կիրառելու և մեքենաներով դարպասները ջարդելու որոշում են ցուցադրել, ո՛չ դրա վերաբերյալ արձանագրություն են կազմել, ՛ոչ դատարանի որոշում են ցուցադրել։ Ընդամենը քննիչը, ներկայանալով, մուտք է գործել շենք, ինչից հետո դարպասները ջարդելով մտել ու առգրավել են նախագահին սպասարկող մեքենան։ Ստացվում է, խաբելով մուտք են գործել»,- նշել է Երիցյանը։ Փաստաբանի խոսքով՝ մինչև դարպասների կոտրելը, ինքը խնդրել է մի քանի րոպե սպասել, որ կարողանա ներկայանալ և տեսնել որոշումները, սակայն ուժ գործադրելով, մտել են շենք։ «Քանի դեռ մենք այդ որոշումները չենք տեսել, նրանց գործողություններն իրավաչափ չեն եղել»,- հայտարարել է Երիցյանը։ ՔԿ-ից Factor.am-ին փոխանցել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից կայացվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։ Factor.am-ի տեղեկություններով, Շահրամանյանի մեքենան առգրավվել է ամիսներ առաջ նրա օգնական Աշոտ Դանիելյանի մոտ թմրանյութ պահելու և իրացնելու մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Փետրվարի 20-ին դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության բաժանմունք։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա մոտ թմրամիջոց չի հայտնաբերվել, Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, սակայն նախաձեռնված վարույթը դեռ շարունակվում է, ինչի շրջանակներում առգրավվել և քննչական գործողությունների է տարվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |