Ավագանու անդամ․ Ոչ մի տրանսպորտ չի դիմանա ասֆալտապատման այն խայտառակ միտումին, որ կա Երևանում

Ավագանու անդամ․ Ոչ մի տրանսպորտ չի դիմանա ասֆալտապատման այն խայտառակ միտումին, որ կա Երևանում

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, անդրադառնալով փողոցների վիճակին, նշել է, որ ոչ մի տրանսպորտ չի դիմանա ասֆալտապատման այն խայտառակ միտումին, որ կա մայրաքաղաքում։

Նա նշել է, որ տրանսպորտի թանկացման նախագիծը հերթական անգամ հետաձգելը ևս մեկ ահազանգ է երևանցիների համար, և իշխանությունները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն դրա վրա, որ այդտեղ շատ սև խոռոչներ կան, հայտնում է Auroranews.am-ը։

«Քննարկումների ժամանակ մենք համոզվեցինք, որ գործող սակագները հնարավոր է պահպանել, անգամ կարելի է ունենալ շատ ավելի մատչելի սակագին, որովհետև այն սև խոռոչները, ստվերները, որ կան «Երևան ավտոբուս» ընկերությունում, անհերքելի են: Այդ սև խոռոչները երևացին նաև GPS համակարգի գնման տենդերի ժամանակ: Մամուլում էլ եղան հրապարակումներ, որ 1․5 անգամ ավելի թանկ են այդ GPS-ները ձեռք բերվել: Այստեղ գործ ունենք դասական վատնման հետ»,-ասել է նա։

«Մայր Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ Գրիգոր Իսկանդարյանն ասել է, որ ապրիլին ավագանու նիստում հարց է բարձրացրել ասֆալտբետոնյա ծածկի նորոգման տեխհսկողության վերաբերյալ. օրինակ 1․5 մլն դրամ արժողությամբ տենդերը շահում էին 45 հազար դրամով, կամ 4 մլն դրամ արժողությամբը շահում էին 270 հազարով:

«Անցել է երկու ամիս, ուզում եմ իմանալ՝ ինչ փոփոխություններ են իրականացվել այդ ոլորտում, ինչ աշխտանքներ են կատարվել, որ փուլում են դրանք»,-ասել է Իսկանդարյանը, գրում է Auroranews.am-ը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, ի պատասխան, նշել է, որ տեխհսկողները որոշակի մոլորության մեջ են գցել քաղաքապետարանին։

«Մենք ունեցել ենք տեխհսկողության մի քանի պայմանագրերի խզում, մասնավորապես, այն հիմնավորմամբ, որ այդ տեխհսկողները որոշակի մոլորության մեջ են մեզ գցել, եղել են փոխկապակցված, արդեն իսկ «սև ցուցակում» հայտնված ընկերությունների հետ:

Մենք որոշակի առաջրկներ ձեւակերպել ենք եւ դրանք պարբերաբար ֆինանսների նախարարությանն ենք ներկայացնում, որ նրանք դրանք հաշվի առնեն: Դա միայն մեր խնդիրը չէ, ՀՀ-ում գրեթե բոլոր գերատեսչություններն այս մասով խնդիրներ ունեն»,–ասել է նա:

Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---