Հայաստանը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը տեղեկատվական դաշտում

PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով համացանցում առկա իրավիճակը` կապված Հայաստանի Հանրապետության եւ հայության տեղեկատվական շահերի հետ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» նախաձեռնել է «Թեժ գիծ» :



Այն կոչված է`համացանցից եւ բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքագրելու Հայաստանի Հանրապետության եւ հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման վերաբերյալ`այդ խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:



Ոչ ճշգրիտ, կողմնակալ, կեղծ տեղեկատվության եւ ապատեղեկատվության տարածումը, հավաստի տեղեկատվության խեղման միջոցով հայերի եւ Հայաստանի մասին բացասական կարծիքի ձեւավորումը լրջորեն վտանգում են ՀՀ միջազգային հեղինակությունն ու ողջ հայության տեղեկատվական շահերը:



ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» կոչ է անում ահազանգել «Թեժ գիծ»`hotline@iprc.am հասցեով` համացանցում Հայաստանին կամ հայությանը վերաբերող ոչ օբյեկտիվ ու կողմնակալ տեղեկատվության, խեղաթյուրված փաստերի եւ ապատեղեկատվության հանդիպելու դեպքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---