ՆԳՆ․ Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների վտանգը մեծացել է

ՆԳՆ․ Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների վտանգը մեծացել է

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը և հորդորում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,

բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,

նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,

ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,

կատարել չոր խոտի, խոզանի այրում,

թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

ՆԳՆ–ն հորդորում է նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---