ԱՄՆ ՄԶԳ-ն $2․4 մլն կտրամադրի ՀՀ-ին քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար![]() 10 հուլիսի 2024 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 2․4 մլն դոլարի ֆինանսավորում, որը կուղղվի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացմանը։ Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։ Ըստ նրա՝ տրամադրվելիք գումարը կօգնի ամրապնդել իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները և մարդու իրավունքները, հայտնում է Factor.am-ը։ ԱՄՆ պաշտոնյան թվարկել է, որ իրենք աջակցում են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, օգնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանը, աջակցում անկախ լրատվամիջոցներին՝ ապահովելու համար թափանցիկ և հաշվետու պետական կառավարում։ Փաուերի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի տնտեսական աճի խթանման ուղղությամբ, օգնում է հայաստանյան տնտեսվարողներին արտահանման նոր շուկաների հետ համագործակցելու հարցում։ «Մենք աջակցել ենք «Ինժեներական քաղաքի» կառուցմանը, որը կնպաստի ուսանողների կարիերայի աճին։ Մենք օգնել ենք կառավարությանը բարելավելու արտահանման և ներմուծման ներդրումային հնարավորություններն այնպիսի առաջնային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և տեխնոլոգիաները»,- ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաուերի այս այցով ԱՄՆ–ն վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |