Նախագիծ․ Երկարատև բուժօգնության կարիք ունեցող դատապարտյալները կտեղափոխվեն բուժական քրեակատարողական հիմնարկ![]() 11 հուլիսի 2024 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժօգնության և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները կտեղափոխվեն դատապարտյալների հիվանդանոց` բուժական քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերջիններս կպահվեն միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված խցային պայմաններում: Գործադիրը լրացումներ և փոփոխություն է առաջարկել Քրեակատարողական օրենսգրքում: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ներկայացնելով նախագաիծը ԱԺ արտահերթ նստաշրջանում, ասել է, որ պահման պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով: Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելու է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Օրենսգրքում կսահմանվի լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգն ու պայմանները: Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |