Հայ-թուրքական սահմանի բացումը կապված չէ ղարաբաղյան հակամարտութան կարգավորման հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհային քարտեզի գլխավոր գաղափարը նրանում է, որ հայ-թորքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է զուգահեռ ընթանան, սակայն իրարից անկախ: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուստաֆա Այդինը: Նա ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կապված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Հայ-թուրքական սահմանն անպայման կբացվի եւ, հնարավոր է ավելի շուտ, քան մենք բոլորս ենթադրում ենք»,-նշել է նա:



Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Բաքվում, ապա թուրք պրոֆեսորն ասել է, որ այցը «հանրության» համար է, ինչպես եւ Էրդողանի Բաքվում արած հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վեաբերյալ: «Իրականում Էրդողանի այցը Բաքու զուտ էներգետիկ բնույթ էր կրում` ադրբեջանական գազի գներն ու Nabucco նախագիծը: Ես կարծում եմ, որ այն կիրագործվի եւ եթե տարածաշրջանում կարգավորվեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ապա Հայաստանը կդառնա նախագծի լիիրավ մասնակից»,-ընդգծել է Մուստաֆա Այդինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---