Նախարար․ «Հայոց պատմություն» առարկայի ժամերը չի նախատեսվում կրճատել![]() 17 հուլիսի 2024 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով հնարավոր փոփոխությունների մասին հարցին, ասել է, որ «Հայոց պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում չի նախատեսվում։ «Ժամերի կրճատում նախատեսված չէ։ Հասկանում եմ, որ նման խոսակցություններն անվերջ են, և մենք չենք հոգնի ասել, որ նման բան չկա»,- հայտարարել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով՝ նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև դպրոցական առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայմանը։ Ինչ վերաբերում է 8-րդ և 10-րդ դասարանների առարկայական դասագրքերին, նախարարն ընդգծել է, որ մրցույթների արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում: Դրանց հաջող ավարտի դեպքում նոր դասագրքերը կհրատարակվեն մինչև սեպտեմբեր։ Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը կազմվել էր պետական նոր չափորոշիչների հիման վրա։ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կկոչվի «Հայաստանի պատմություն»։ Այդպիսի որոշում է ընդունվել կառավարության նիստում՝ առարկայի անվանումը կհամապատասխանեցվի հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետում արդեն իսկ առկա «Հայաստանի պատմություն» ձևակերպմանը: Հիմնավորման մեջ ասվում է, որ պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |