ՄԱԿ ՊԳԿ–ն ՀՀ–ում կոճղաշվային անտառների վերականգմանը միտված ցուցադրական միջոցառում է անցկացվել![]() 17 հուլիսի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) կազմակերպել էր կոճղաշվային անտառների վերականգմանը միտված ցուցադրական միջոցառում, որն անցկացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսություն մասնաճյուղի ընտրված պիլոտային տարածքում։ Կոճղաշվային անտառների կառավարումն ավանդական պրակտիկա է, որը ներառում է ծառերի պարբերական հատում մինչև գետնի մակարդակ` խրախուսելու նոր աճը, սովորաբար այն հանգեցնում է միատեսակ և հավասարաչափ ծերացող անտառների ձևավորմանը: Հայաստանում կոճղաշվային անտառներն առաջացել են 1990-ականներին էլեկտրաէներգիայի հասանելիությամբ պայմանավորված ճգնաժամի հետևանքով: Ստորև նշված ծրագիրը նպատակ ունի վերափոխել այս կոճղարմատ անտառները բազմազան, բարձրորակ անտառների՝ ծառուտի բարելավման նպատակով իրականացվող «ընտրովի հատման» միջոցով: Միջոցառմանը ներկայացվել են ծառուտի բարելավման նպատակով կոճղաշվային անտառների «ընտրովի հատման» ժամանակ օգտագործվող ժամանակակից մեքենաներն ու սարքավորումները, որոնք այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից փոխանցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ ՊԳԿ-ի անտառտնտեսության տարածաշրջանային մասնագետ Նորբերտ Ուինքլեր -Ռատոնին և անտառտնտեսության միջազգային մասնագետ պրոֆեսոր Էդուարդ Հոխբիչլերը ցուցադրությունից հետո անցկացրել են դասընթաց։ Մասնակիցները քննարկել են լավագույն փորձը՝ հիմնվելով միջազգային փորձի վրա անդրադառձ կատարեցին անտառվերականգնման աշխատանքներում աշխատավայրում անվտանգությանն առնչվող հիմնական խնդիրներին: «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը նպատակ ունի վերափոխել այս կոճղարմատ անտառները բազմազան, բարձրորակ անտառների՝ ծառուտի բարելավման նպատակով իրականացվող «ընտրովի հատման» միջոցով: Հայաստանը կենսաբազմազանության 35 համաշխարհային թեժ կետերից մեկն է, որտեղ անտառները և դրանց կառավարումը վճռորոշ դեր են խաղում կենսաբազմազանության կայուն պահպանման և կլիմայի փոփոխության մեղմման գործում։ Նշվել է նաև, որ անտառային ծածկույթի դեգրադացիան և կորուստը լուրջ հետևանքներ են ունենում՝ ազդելով տեղական համայնքների, վայրի բնության կենսամիջավայրերի և ընդհանուր էկոլոգիական հավասարակշռության վրա: Այս 8-ամյա ծրագիրը համատեղ իրականացվում է ՊԳԿ-ի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ՊՀ կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Բնության համաշխարհային հիմնադրամի, Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա), Ավստրիական զարգացման գործակալության և ՊԳԿ-ի կողմից: Հայաստանի անտառները բարեխառն բիոմներում ամենավտանգված էկոհամակարգերից են՝ արագացող դեգրադացմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է գերշահագործմամբ: Անտառահատումները և անտառների դեգրադացումն երկրի հիմնական բնապահպանական խնդիրներն են: Անտառների հատման տնտեսական ծախսերը, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները և էկոհամակարգային ծառայությունների կորուստը, գնահատվում են տարեկան ավելի քան 8 միլիոն դոլար (Համաշխարհային բանկ, 2023 թ.): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |