Հայաստանի կառավարությունը հաստատել է փոփոխությունները սոցիալական ոլորտի գծով բյուջեի վերաբաշխման նախագծում

PanARMENIAN.Net - Լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման շուրջ ՀԲ-ի հետ բանակցությունները մոտեցել են ավարտական փուլին, մասնավորապես, պետական համաֆինանսավորմանն առնչվող ծրագրերի գծով: Այդ առնչությամբ հարկավոր է վերաբաշխում իրականացնել բյուջեում, հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստի ընթացքում:



Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքերով, այդ փոփոխությունների նախագծի բովանդակային մասով ենթադրվում է գյուղատնտեսության ոլորտում երկու ծրագրերի վերականգնում` «Խորհրդատվական ծառայություններ» եւ «Անտառների մոնիտորինգ», որոնց իրականացման համար անհրաժեշտ է 11 մլն դրամ եւ 12 մլն դրամ համապատասխանաբար: Նախատեսվում է նաեւ վերականգնել ավագ դպրոցների լաբորատորիաները, ինչ համար անհրաժեշտ է 150 մլն դրամ:



Երկրորդ նախագիծը ենթադրում է, որ նախկինում արտահիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված 1,4 մլրդ դրամը հատկացնել ներհիվանդանոցային ծառայությունների համար` չնվազեցնելու համար այն ծառայությունների սոցիալական նշանակությունը, որոնք տրամդրվում են հիվանդանոցային համակարգում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---