Երևանի գլխավոր հատակագիծ կթվայնացվի և սեպտեմբերին կընդունվի29 հուլիսի 2024 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է թվայնացնել մայրաքաղաքի հատակագիծը, որպեսզի սեպտեմբերին ընդունեն։ «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը հայտնել է, որ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները ավարտված են, շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննության են։ Նա ընդգծել է, որ օգոստոսի 8-ին հանրային լսում կլինի, ինչից հետո փաթեթը քաղաքաշինության կոմիտե կներկայացվի, հայտնում է Sputnik Արմենիան։ Ավինյանը հորդորել է աշխատանքներն այնպես պլանավորել, որպեսզի սեպտեմբերին Երևանի ավագանու առաջին նիստի ժամանակ հնարավոր լինի քննարկել և ընդունել գլխավոր հատակագիծը։ «Այս պահին մենք այս պրոցեսների հետ կապված խնդիրներ ունենք։ Մինչև Երևանի ավագանու նիստի օրակարգ մտնելը պետք է ՀՀ կառավարության կողմից հաստատվի։ Դրանից հետո մենք աշխատելու ենք գլխավոր հատակագծի թվայնացման վրա, ավելի կենտրոնանալու ենք GIS քարտեզներում տեղակայման ու ճանապարհային ցանցի աշխատանքների վրա»,– ասել է Ավինյանը։ Նա շեշտել է, որ գլխավոր հատակագծի վրա պետք է անընդհատ աշխատանքներ տանել։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ Եթե Սնուփ Դոգի համերգը չկայանա, կազմակերպմանն ուղղված գումարը կվերադարձվի «Մենք գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները»,–ասել է նա Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հրատապ քննարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը Ակնկալվում է, որ առարկայական քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 3–ին Այվածքները գրեթե 30%–ով աճել են․ Դեպքերի մոտ 35-40%-ը երեխաներ են Ըստ մասնագետի, պարզ կանոների պահպանումը հնարավոր կդարձնի այս ամենից խուսափել |