ՔԿ․ Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել

ՔԿ․ Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելը։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, հայտնում է Factor.am-ը։

Նա նաև հավելել է, որ անձը դեռևս արգելանքի տակ է։

ՔԿ խոսնակի փոխանցմամբ՝ երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և տնօրենը հարցաքննվել են։

«Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»,- ասել է Աբրահամյանը։

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է Փոքր Վեդի համայնքի մանկապարտեզի դաստիարակը քնելու ժամին ծեծում երեխային։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---