Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում ոչնչի չի բերի

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի հանդիպումը Պրահայում առաջընթացի չբերեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում, բայց այն նշանավորվեց մի շարք պատճառներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տնօրեն Վահան Դիլանյանը: «Մենք տեսանք Հայաստանի դիրքերի ամրապնդումը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում: Բայց այն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով եւ բանակցություններում Հայաստանի դիրքի ոչ կառուցողականության առնչությամբ Բաքվի հայտարարություններով»,- ընդգծել է Դիլանյանը: Նա նշել է, որ բանակցություններին, թեեւ անուղղակիորեն, շեշտվում է կարգավորման գործընթացում ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հաճախակի դարձած այցերը Ստեփանակերտ վկայում են այն մասին, որ ժողովրդավարական ԼՂՀ-ն երբեք չի կարող դառնալ ավոտրիտար Ադրբեջանի մի մասը դառնալ»,- հայտնել է Վահան Դիլանյանը: Փորձագետի խոսքով, կարեւոր է, որ Պրահայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւս մեկ անգամ ընդգծեն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տարբեր բաներ են:



«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի լինելու նաեւ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպմանը Սանկտ-Պետերբուրգում, որը ծրագրված է հունիսի սկզբին»,- ընդգծել է Վահան Դիլանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---