ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Կիեւ) Նինինգ Սունինգսիհ Ռոխադիաթին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանի նշանակումը նոր թափ կհաղորդի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Կարեւորվեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ դրա հետեւանքների նվազեցման շուրջ, ինչպես նաեւ անդրադարձան մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---