Նախարար․ Առողջության ապահովագրական համակարգը 2027-ին ամբողջապես կներդրվի՝ խոստացել ենք![]() 1 օգոստոսի 2024 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, ասել է, որ համակարգը 2027-ին ամբողջապես կներդրվի։ Նա պնդել է, որ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու, հայտնում է Aysor.am-ը։ «Ապահովագրական համակարգը ներդրվելու է փուլային կերպով՝ 3 տարվա ընթացքում, և փուլային համակարգը նպաստելու է, որ աստիճանաբար պատրաստ լինի դիմելության բարձրացմանը և աճին»,-ասել է նա։ Նրա խոսքով, իրենք լուրջ են վերաբերվում բարեփոխումներին, այդ «քաղաքական խոստումը» տվել են և իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ: «Աշխատանքները որոշակի առումով երկարում են, որովհետև ռեֆորմը լայնածավալ է, մեծ է, և մենք կարծում ենք, որ, այո, հնարավորինս մանրակրկիտ աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան թե ժամկետները»,–ասել է նա։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականից։ 2027 թվականին համակարգն ամբողջովին պետք է ներդրված լինի և պարտադիր է դառնալու։ Ավանեսյանը 2023–ի նոյեմբերին ասել էր, որ կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100 տոկոսով կսուբսիդավորի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |