Ժիրայր Սեֆիլյանը քննադատում է հայկական իշխանություններին դիվանագիտական անհաջողությունների համար

PanARMENIAN.Net - «Ո'չ ինքնին երկրում, ո'չ արտասահմանում մարդիկ չեն հավատում Հայաստանի իշխանություններին: Եթե նախքան «ճանապարհային քարտեզի» ստորագրումը հայկական սփյուռքում դեռեւս գտնվում էին մարդիկ, որոնք փորձում էին արդարացնել իշխանությունների քայլերը, ապա այդ փաստաթղթի ստորագրումից հետո այլեւս ոչ ոք համաձայն չէր Հայաստանի նախագահի գործողությունների հետ»,- հայտնել է Ղարաբաղյան պատերազմի հերոս, «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, թուրքական կողմը շատ հմտորեն օգտագործեց ստեղծված իրադրությունը եւ կարողացավ շահել այդ դիվանագիտական մենամարտը:



Խոսելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունների դիրքորոշման մասին` Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ 15 տարվա ընթացքում առաջին անգամ Ստեփանակերտն իր կարծիքն է հայտնել եւ լրջորեն բարձրացրել այն օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որի համաձայն ոչ մի կողմ, այդ թվում եւ Հայաստանը, արտոնություն չի ունենա հանդես գալու Ղարաբաղի անունից:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին է նա տեսնում ելքը ստեղծված իրադրությունից, Սեֆիլյանը հայտնեց, որ եթե երկրում աշխատի օրենքը եւ լեգիտիմ ընտրված իշխանությունները, ամեն ինչ կարող է իր տեղը գալ: «Ճանապարհային քարտեզի» ստորագրմամբ Հայաստանի իշխանությունները սեփական ձեռքով փորեցին իրենց քաղաքական գերեզմանը»,- հայտնել է նա: Նա նաեւ նշել է, որ պատերազմի հավանականությունը մեծ չէ, թեեւ ինքը ամբողջությամբ չի բացառում այդ հնարավորությունը: «Եվրոպային դուր չի Ռուսաստանի ուժեղացումը տարածաշրջանում, իսկ պատերազմի դեպքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն անխուսափելի կլինի»,- ընդգծել է նա:



Նա նաեւ նշել է, որ իրադրությունը մտադիր է շտկել ՀԱԿ գլխավորությամբ ընդդիմությունը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության է ձգտում ոչ թե որպեսզի լուծի Ղարաբաղյան հիմնախնդիրը կամ էլ բացի հայ-թուրքական սահմանը: Նա մտադիր է առաջին հերթին շտկել իրադրությունը երկրի ներսում»,- հայտնել է ժիրայր Սեֆիլյանը: Նա նաեւ հավատացրել է, որ եթե Տեր-Պետրոսյանը սխալ արտաքին քաղաքականություն վարի եւ չգործի, ելնելով Հայաստանի ազգային շահերից, ինքը եւ իր կողմնակիցները ընդդիմություն կդառնան նաեւ նրա հանդեպ եւ նրա գործողությունները նույնպիսի քննադատության կենթարկեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---