Սերգեյ Մարկեդոնով. Հետխորհրդային երկրներում չկա ժողովրդավարություն

PanARMENIAN.Net - «2008 թվականին իրավիճակը Կովկասոմ մոդել հանդիսացավ ողջ հետխորհրդային տարածքի համար, քանի որ հենց այս տարածաշրջանում տեղի ունեցավ ոչ միայն երկու հակամարտություննեի` վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների ստատուս-կվոյի փոփոխություն, այլ նաեւ կարեւոր նախադեպ ստեղծվեց, որը ես կանվանեի Բելովեժսկի ազգայնականության, ինչը ենթադրում է փաստացի չհրապարակվող պայմանավորվածություններ, սահմանների բացակայություն ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ, սկզբունքների վերանայում»,-«Հարավային Կովկասի անվտանգության վերանայում` տարածաշրջանային հաամարտություններ, կայունություն եւ փոխակերպում» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը` հավելելով, որ հնգօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԽՍՀՄ փլուզումը որպես ձեւական իրավաբանական ակտ եւ որպես պատմական գործընթաց տարբեր բաներ են:



Ըստ նրա, հետխորհրդային երկրներում ժողովրդավարություն չկա: «Նույն Վրաստանը վերջին նախագահական ընտրություններում այնպիսի դիմակայություն հրահրեց, որն մինչ օրս շարունակվում է: Եթե ժողովրդավարություն ասելով հասկանանք արարողակարգը, ապա Ուկրաինայում ժողովրդավարական արարողակարգի ամենագլխավոր խախտողը նախագահ Վ.Յուշչենկոն է»,-հայտարարել է նա` հավելելով, որ հետխորհրդային երկրները սխալ պատկերացոմ ունեն ժողովրդավարության մասին: Ռուս փորձագետն ընդգծել է, որ քանի դեռ լուծված չէ 4 չճանաչված, սակայն փաստացի գոյություն ունեցող պետությունների կարգավիճակի հարցը, հակամարտությունները Կովկասում դեռ ավարտված չեն:



«Եթե Վրաստանը գոնե փորձեր խաղաղ ճանապարհով խախտել ստատուս-կվոն, ասելով, թե պատրաստվում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը նույն ժողովրդավարության հիման վրա, սակայն դա չէր ի նկատի առնվում: 2004 թվականի մայիսի 31-ին ներքին զորքերը մտան Հարավային Օսեթիայի տարածք եւ խախտեցին 1992թ. Դագոմիսի համաձայնագրերը: Լարվածության քառամյա արդյունքը եղավ 5-օրյա պատերազմը: Սահակաշվիլին Ադրբեջանին հայտարարեց Վրաստանի ազգային ինքնորոշման երաշխավոր, իսկ երաշխավորը հերթապահ հայտարարություն է անում օգոստսի 8-ին տարածքային ամբողջականության օգտին, իսկ հետո լռում է ու ժամանում է Մոսկվա` հաստատելու երկկողմ հարաբերություններ»,-ասել է Սերգեյ Մարկեդոնովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---