Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով

PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, որոնք կենտրոնի բժիշկներին հնարավորություն են տալիս արագ և անվտանգ կատարել տարբեր հետազոտություններ։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն իր գործունեության 26 տարիների ընթացքում փրկել է ավելի քան 17,000 կնոջ կյանք։

Կենտրոնը ժամանակակից սարքավորումներով համալրելու գործընկերն Ակբա Լիզինգն է։

«Բժիշկը պարտավոր է իր այցելուին պատշաճ սպասարկել և ամբողջական պատասխաններ տալ։ Այցելուն այս կենտրոնում պետք է ստանա իր հետազոտությունների, ինչպես նաև իրեն մտահոգող անհանգստությունների բոլոր պատասխանները։ Այս ամենի համար անհրաժեշտ է ունենալ գերհզոր սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան հետազոտել մարդուն և ճիշտ ախտորոշում, բուժում տրամադրել: Այս գործում մեր լավ գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը, որը օգնության ձեռք մեկնեց մեզ և կարողացանք միասին, համատեղ ուժերով ձեռք բերել ամենալավ և կայացած սարքավորումները»,– նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Դեռ նախորդ տարի Ակբա Լիզինգի աջակցությամբ կենտրոնը ձեռք էր բերել մամոգրաֆիկ սարք, որն արհեստական բանականության շնորհիվ օգնում է մասնագետներին շատ ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել և բացառել բացթողումները։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---