«Մայր Հայաստանը» գեղարվեստական նոր լուսավորություն կունենա

«Մայր Հայաստանը» գեղարվեստական նոր լուսավորություն կունենա

PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» հուշարձանի գեղարվեստական լուսավորությունն արդիականացվում է: Նախկին մետաղահալոգեն լամպերը փոխարինվում են նոր էներգախնայող լեդ լուսարձակներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Տեղադրվում է 2400 վատտ հզորությամբ 4 լուսարձակ, որոնք կապահովեն հուշարձանի ամբողջական լուսավորումը:

«Մայր Հայաստան» հուշարձանը բացվել է 1967 թվականին։1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---